Թուրքիայում ապրիլի 29-ից մայիսի 17-ը ամբողջական լոքդաուն է սահմանվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Ապրիլի 29-ին՝ ժամը 19:00-ից մինչև մայիսի 17-ի առավոտյան ժամը 05:00-ն, ամբողջական լոքդաուն է սահմանվում: Միջքաղաքային ուղևորությունները կիրականացվեն պարտադիր թույլտվությամբ, հասարակական տրանսպորտը կաշխատի 50% ծանրաբեռնվածությամբ»,- ասել է Էրդողանը։
0 Մեկնաբանություն