Միջազգային

Թուրքիայում ընդդիմադիր համայնքապետը հեռացրել է «Սիրում եմ Էրդողանին» գրությամբ պաստառները

Թուրքիայում շարունակվում է անձի պաշտամունքի հարցում այդ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «հեռակա պայքարն ու մրցակցությունը» հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ: Նշենք, որ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում տեղադրված գովազդային վահանակի «Կանգնեցրե՛ք Էրդողանին»  գրությանն ի պատասխան  ի աջակցություն Էրդողանի՝ Թուրքիայի մի շարք նահանգներում «Սիրում եմ Էրդողանին» գրությամբ պաստառներ և գովազդային վահանակներ են տեղադրվել: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արևելյան Իզմիր նահանգի Սելչուքի շրջանային կառույցի ղեկավարությունը, միանալով այդ ակցիային, նշյալ շրջանի մի շարք վայրերում «Սիրում եմ Էրդողանին» գրությամբ պաստառներ  էր տեղադրել: Սակայն այդ պաստառները նախօրեին Սելչուքի ընդդիմադիր համայնքապետ Ֆելիզ Ջերիթօղլու Սենգելի որոշմամբ հեռացվել և փոխարինվել են Աթաթյուրքին գովաբանող  և սատարող պաստառներով: Համայնքապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իշխող կուսակցության շրջանային կառույցը պաստառներ տեղադրելու համար թույլտվություն չի ունեցել: Նոր պաստառների վրա պատկերված է Աթաթուրքի նկարը՝ «Մեր միակ սերն Աթաթուրքն է» գրությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *