Թուրքիայում սևծովյան առափնյա նահանգներում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) փոխանցմամբ՝ Կաստամոնու նահանգից զոհվել է 69 մարդ, Սինոպի նահանգից՝ 9 մարդ, իսկ Բարթինի նահանգից՝ 1 մարդ:
Օգոստոսի 11-ին Թուրքիայի հյուսիսում տեղացած հորդառատ անձրևներն առաջացրել են սելավներ, սողանքներ և ջրհեղեղներ:
0 Մեկնաբանություն