Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ Անհայտ անձը մայիսի 23-ին վայրագորեն պոկել է եկեղեցու դռան վրա տեղադրված խաչը,- գրում է Ermenihaber.am-ը։
Ատելության հողի վրա իրականացված վանդալիզմը ֆիքսել են եկեղեցու տեսախցիկները։
Դեպքի առնչությամբ եկեղեցու ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ հարձակման մասին ոստիկանություն բողոք է ներկայացվել իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը։
Նշենք, որ շաբաթներ առաջ էլ Թուրքիայի քաղաքացիներից մեկը փորձել էր վառել Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։
0 Մեկնաբանություն