Միջազգային

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել, կան զոհեր (տեսանյութ)

9 թուրք զինծառայող զոհվել են, 3-ը՝ վիրավորվել Թուրքիայի հարավում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով,-այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությանը: Մոսկվայի ժամանակով 13:55-ին Բինգյոլից Թաթվան ուղևորվող ուղղաթիռի հետ կապն ընդհատվել է 14:25-ին: Անմիջապես որոնումների են դուրս եկել անօդաչու թռչող սարքերը, CN-235 ինքնաթիռը և ևս մեկ ուղղաթիռ: Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել, - հայտնել են թուրքիայի պաշտպանական գերատեսչությունում: Համացանցում հայտնվել են կադրեր՝ դեպքի վայրից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *