Միջազգային

Տոկիո-2020 օլիմպիական խաղերը 1 տարով կհետաձգվեն

2020թ Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կկայանան 1 տարի անց՝ 2021թ ամռանը,-այդ մասին տեղեկացնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ համաձայնության են եկել խաղերը հետաձգել 1 տարով: Որոշվել է այն անցկացնել ամենաուշը՝ 2021թ ամռանը: ՄՕԿ-ը նաև հայտնում է, որ խաղերը կկրեն նույն անվանումը՝ 2020թ Օլիմպիական խաղեր:

Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն մարտի 30-ին Տոկիոյում կանցկացնի գործադիր կոմիտեի նիստ, որի ժամանակ կորոշվեն հետագա անելիքները: Հավելենք, որ 3 երկրներ՝ Կանադան, Ավստրալիան և Նորվեգիան, հայտարարել էին օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին, եթե այն չհետաձգվեր ՄՕԿ-ի կողմից:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 1 տարով հետաձգվել է նաև ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնությունը:

 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *