ԱՄՆ կառավարության անդամները քննարկում են գործող նախագահ Դոնալդ Թրամփին իշխանությունից հեռացնելու և նրա լիազորությունները փոխնախագահ Մայք Փենսին փոխանցելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այս հարցով դեռևս հստակ որոշում չկա։
Թրամփին իշխանությունից հեռացնելը կարող է տեղի ունենալ ԱՄՆ սահմանադրության 25-րդ ուղղման հիման վրա։ Դրանով նման հնարավորություն նախատեսվում է՝ պետության ղեկավարի անգործունակության դեպքում։ Այդ դեպքում նրա լիազորությունները կատարում է փոխնախագահը մինչև նոր նախագահի իշխանության գալը։
Նշվում է, որ այդ ուղղումը ոչ մի անգամ չի կիրառվել մոտ կես դար առաջ ընդունվելուց ի վեր։ Երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձություններից հետո մի շարք օրենսդիրներ կոչ են արել գործածել այդ ուղղումը։
0 Մեկնաբանություն