Ուժայինները հինգշաբթի երեկոյան անկարգությունների մասնակիցներից ամբողջությամբ մաքրել են Ալմաթիի Հանրապետության հրապարակը, որը դարձել Է Ղազախստանում անկարգությունների էպիկենտրոնը: Ականատեսների վկայությամբ՝ կան սպանվածներ և վիրավորներ, սակայն պաշտոնական տվյալներ այդ մասին դեռ չեն ստացվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ ցերեկը իշխանությունները բավարարել են ցուցարարների հիմնական պահանջը` կես տարով սառեցրել ավտոմեքենաների գազի գնաճի պրոցեսը: Նշվում է նաև, որ անկարգություններին զոհ գնացած անձանց թիվը հասնում է մի քանի տասնյակի:
Երկրի ԱԳՆ-ի տեղեկություններով` այս պահի դրությամբ զոհվել է 18 ուժային, գրեթե 750-ը` ստացել տարբեր վնասվածքներ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ իրավիճակը կայունանում է Ղազախստանի մյուս քաղաքներում ու շրջաններում ևս` Նուր-Սուլթանում, Ակտաուում, Շիմկենտում և այլուր:
Նշվում է, որ արդեն երկիր են ժամանել ռուս և բելառուս խաղապահները, իսկ Տաջիկստանից մոբիլիզացնող զորքեր են միացել: Հիշեցնենք՝ իրավիճակը Ղազախստանում սրվեց հունվարի 2-ին, երբ Ժանաոզենում (քաղաք երկրի արևմուտքում գտնվող Մանգիստաու շրջանում) սկսվեցին բողոքի ցույցեր՝ ընդդեմ հեղուկ գազի գների կտրուկ բարձրացման։
Այնուհետև դրանք վերաճեցին զանգվածային բողոքի ցույցերի ողջ երկրում՝ տնտեսական և քաղաքական պահանջներով: Հունվարի 4-ին և 5-ին Ալմաթիում բախումներ են գրանցվել ցուցարարների և անվտանգության աշխատակիցների միջև։
Կան զոհեր և վիրավորներ։ Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը։ Տոկաևը դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խնդրելով աջակցել երկրում ահաբեկչական սպառնալիքի հաղթահարմանը։
0 Մեկնաբանություն