Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը հայտարարել
են Ռուսաստանում աշխատանքները դադարեցնելու մասին, փոխանցում է
ՏԱՍՍ-ը:
Visa-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ներկայում
աշխատանքներ են տարվում ՌԴ-ում բոլոր գործարքները դադարեցնելու
ուղղությամբ։
Mastercard-ի մամուլի ծառայությունում էլ նշել են, որ որոշում է
կայացվել դադարեցնել ցանցի գործունեությունը:
0 Մեկնաբանություն