Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել պաշտոնական Կրեմլը, որում ասված է.
«Հաշվի առնելով Իլհամ Ալիևի վերջերս կատարած այցը Ուկրաինա՝ քննարկվել են փակուղում հայտնված ներուկրաինական կարգավորման հարցերը։ Վլադիմիր Պուտինը խոսել է ԱՄՆ-ի և դաշնակիցների հետ իր շփումների մասին՝ Ռուսաստանի անվտանգության ապահովման երաշխիքների տրամադրման հարցերի շուրջ։
Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել, որ իրավիճակը արագորեն կայունացել է, մասնավորապես՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առկայության շնորհիվ։
Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման մտադրությունը»։
0 Մեկնաբանություն