Միջազգային

Վրաստանը պետք է ՆԱՏՕ-ին այնպես, ինչպես ՆԱՏՕ-ն՝ մեզ. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիշի

Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին սոցցանցերում արած գրառումներով շնորհավորել է ՆԱՏՕ-ի ստեղծման 72-ամյակը՝ վերահաստատելով Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Թբիլիսիի անխախտ ձգտումները։ Azatutyun.am-ի փոխանցմամբ, այս մասին Ֆեյսբուքի իր էջում նա գրել է․ «Մենք խորապես համոզված ենք, որ Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդարձակումն անհրաժեշտ պայման է եվրոպական և համաշխարհային անվտանգության համար։ Վրաստանը պետք է ՆԱՏՕ-ին այնպես, ինչպես ՆԱՏՕ-ն՝ մեզ»: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը Վրաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը ես ասել եմ, որ եկել է ժամանակը դեպի ՆԱՏՕ Վրաստանի առաջընթացի համար»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *