Միջազգային

Վրաստանի տարածքում հրթիռ ու անօդաչու թռչող սարք է ընկել.aliq.ge

Վրաստանի Կախեթիի տարածաշրջանում՝ Կղվարելիի շրջանում հրթիռ, իսկ  Ադրբեջանի հետ սահմանակից Սագարեջոում  անօդաչու թռչող սարք է ընկել:

Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:

«Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:35-ի և 18:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների ծառայությունը հրթիռի ու անօդաչու թռչող սարքի մասին հաղորդագրություն է ստացել: ՆԳ նախարարությունն անմիջապես հետաքննություն է սկսել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել», — ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Aliq.ge

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *