Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ տեղեկությունների՝ Իրակլի Ղարիբաշվիլին և Զաքիր Հասանովը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության, տարածաշրջանի անվտանգության և համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ հարցեր: Ղարիբաշվիլին և Հասանովը քննարկել են նաև Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր։
0 Մեկնաբանություն