Վրաստանի իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել անցյալ տարվա նոյեմբերից կորոնավիրուսային համավարակի պատճառով երկրում գործող պարետային ժամը, ինչպես նաև՝ փողոցում դիմակ կրելու արգելքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիին հղումով:
«Բաց տարածքներում դիմակ դնելն այլևս պարտադիր չի լինի, այլ միայն տրանսպորտում և փակ տարածքներում։ Հուլիսի 1-ից կվերացվի նաև գիշերային շարժի սահմանափակումը», - ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Ղարիբաշվիլին։
0 Մեկնաբանություն