Միջազգային

Վրաստանում ձերբակալվել են Հայաստանի 3 քաղաքացիներ

Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություններ է տարածել, որոնցից մեկում ասված է

Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։

Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հայելյալ հայտարարություններով։

Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։

Վերին Լարսում գտնվող՝ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *