Միջազգային

Վրաստանում ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան.Aliq.ge

Վրաստանի կրթության և գիտության նախարարի «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների վարձատրության նվազագույն չափն ու պայմանները սահմանելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 30-ին փոփոխված հրամանով, կարգավիճակ ունեցող ուսուցիչներն այս տարվա հունվարից կստանան 100 լարիով (մոտ 32 դոլար) ավել աշխատավարձ։

Կարգավիճակ ունեցող ուսուցիչի աշխատավարձը կազմում էր 570 (մոտ 184 դոլար), 950 (մոտ 307 դոլար) կամ 1250 լարի (մոտ 404 դոլար), ըստ փոփոխության՝ հունվար ամսից դրանց կավելանա 100 լարի (մոտ 32 դոլար)։

Մասնավորապես՝

Ավագ ուսուցչի համար սահմանվել է 670 լարի (մոտ 216 դոլար) աշխատավարձ (570-ի փոխարեն)
Առաջատար ուսուցչի համար սահմանվել է 1050 լարի (մոտ 340 դոլար) աշխատավարձ (950-ի փոխարեն)
Մենթորի կարգավիճակ ունեցող ուսուցչի համար սահմանվել է 1350 լարի (մոտ 435 դոլար) աշխատավարձ (1250-ի փոխարեն)
100 լարիով ավելացվել են նաև ավագ և առաջատար «Հատուկ» ուսուցիչների աշխատավարձերը։

«Հատուկ» ուսուցիչներն այն մասնագետներն են, ովքեր ինքնուրույն կամ առարկայի ուսուցչի հետ միասին դասավանդում են որևէ առարկա, կամ աշխատում են նրանց հետ՝ բարելավելու կրթության արդյունքները և զարգացնելու մի շարք հմտություններ։ Նրանց աշխատավարձը պայմանավորված է հատուկ կրթական կարիք ունեցող աշակերտների թվով։

Աղբյուր՝ Aliq.ge

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *