Վրաստանի արևելյան շրջանում՝ Մցխեթա-Մթիանեթիում ուժեղ սողանք է տեղի ունեցել և 22 բնակավայրեր կտրվել են արտաքին աշխարհից: Այդ մասին գրում է Sputnik Georgia- ն:
Ըստ տեղական իշխանությունների՝ աղետի արդյունքում հնարավոր է եղել խուսափել զոհերից և լուրջ վնասներից, սակայն վնասվել է երկրի մնացած մասի հետ կապող մայրուղին, որի պատճառով տեղի բնակիչները արգելափակվել են իրենց գյուղերում:
Վրաստանի իշխանությունները հաշվարկում են ցեխահոսքից վնասի չափը և պատրաստվում են օգնություն տրամադրել տեղի բնակչությանը երկարատև մեկուսացման դեպքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հսկայական սողանքը սպառնում է նաև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիին: Այն առաջացել է Մաչավարիանի փողոցին հարակից ժայռի փլվածքի պատճառով: Սողանքի արագությունը դեպի քաղաք օրական կազմում է հինգ սանտիմետր: Իրավիճակն ուսումնասիրելու և հնարավոր սպառնալիքը գնահատելու համար իշխանությունների խնդրանքով Մյունխենի շինարարության և երկրաբանության բյուրոյի մի խումբ գերմանացի մասնագետներ շտապ ժամանել են Վրաստան:
0 Մեկնաբանություն