Ռուսաստանը վճռական և գործուն քայլեր է ձեռնարկում Երևանի և Բաքվի միջև այս ամենազգայուն հարցում և «կողմ ենք, որ գերիների հետ կապված խնդիրը կարգավորվի՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով», այսօր ավանդական բրիֆինգին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նման քայլը իսկապես բարենպաստ մթնոլորտ կստեղծեր մի շարք, իսկապես կարևոր հարցերում առաջ գնալու համար», - հավելել է նա։
Ապրիլի 20 -ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ուղղությամբ կրակոցների, «եթե Հայաստանը չհամաձայնվի, մենք ուժով կստանանք Զանգեզուրի միջանքը» Ալիևի հայտարարության և Բաքվում ֆաշիստական զբոսայգի բացելու մասին հայ լրագրողի հարցերին Զախարովան ընդհանուր պատասխաններ է տվել՝ նշելով միայն, թե պետք է զերծ մնալ ռևանշիստական և միլիտարական հայտարարություններից և քայլերից Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտ ստեղծելու համար։
Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար վրեժ լուծելու ցանկությունից, քանի որ դա կարող է հանգեցնել իրավիճակի սրմանը տարածաշրջանում: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ռևանշիստական և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է տարածաշրջանը կրկին պատերազմի շեմին կանգնեցնել», - ասել է նա
0 Մեկնաբանություն