Թուրքական լրատվամիջոցներում քննարկվում է Twitter-ում տարածված լուսանկարը, որում պատկերված է հայ հոգևորականներից մեկը՝ մի ձեռքում խաչ, մյուսում՝ ինքնաձիգ, գրում է ermenihaber.am-ը:
Թուրքական առաջատար «Sabah» (իշխանամերձ) և «Milliyet» (ազգայնական, մերձիշխանական) թերթերի կայքերի հրապարակումներում այդ լուսանկարը բնորոշվել է «սկանդալային» և «սադրիչ» բառերով: Զինված քահանայի ֆոտոն թուրքական ԶԼՄ-ներում դժգոհության և բարկության տեղիք է տվել։
Նշենք, որ լուսանկարում Դադիվանք վանական համալիրի հոգևորական տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն է։
Աղբյուր՝ ermenihaber.am
0 Մեկնաբանություն