Վանաձորի ավագանու Լուսավոր Հայաստան կուսակցության խմբակցությունը անվստահության գործընթաց է սկսել Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի դեմ: Պատճառը՝ հանրային միջոցների անարդյունավետ կառավարումն է: Վանաձորում չկա հանրային ու մասնակցային կառավարում, այդ պատճառով քաղաքում ամենուր անորակ ասֆալտապատում է և մարդիկ դեռևս տնակներում են բնակվում: Ավագանու մյուս 4 խմբակցությունները՝ ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ և ՀՎԿ, այդպես էլ չմիացան նախաձեռնությանը, ինչը փաստում է, որ մասնավորապես՝ ՀՅԴ և ՀՎԿ խմբակցությունները շարունակում են Վանաձորում սատարել ՀՀԿ-ին: Անվստահության գործընթացի, ինչպես նաև վատ համայնքային կառավարման մի քանի դրսևորումների մասին է «Լոռի» հեռուստաընկերության մեդիա սրահում հրավիրված քննարկումը: Հյուրեր՝ Վանաձորի ավագանու Լուսավոր Հայաստան կուսակցության խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյան, խմբակցության քարտուղար՝ Անահիտ Կարապետյան, խմբակցության անդամներ՝ Արմեն Եղիազարյան, Կարինե Ղուկասյան Լոռու մարզպետարանի աշխատակազմի Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ղարսայան, քաղաքացիական ակտիվիստներ՝ Գևորգ Քոթանջյան, Թագուհի Ամիրխանյան, Սեդրակ Ավագյան, Արբակ Սարգսյան
0 Մեկնաբանություն