Տեղական քաղաքականություն

Դսեղի առաջին բրենդավորված ապրաքը ԼՈՌԵՆԻՆ է. Մանյակ Եգանյան

Մանյակ Եգանյանը 30 տարի Դսեղի սարերի անուշաբույր թեյատեսակներն է հավաքում: Հարևաններին ու բարեկամներին է նվիրել, ով ինչքան ուզի՝ վերցնի: Քանի որ տունը գյուղի պտմամշակութային հուշարձանների ճանապարհին է, հաճախ անցորդներն ու զբոսաշրջիկները հարցրել են ՝ թեյարան կա՞ գյուղում, որպեսզի նստենք, զրուցենք, թեյ խմենք, ճանաչենք ձեր գյուղը…

Բիզնես գաղափարի ծնունդը

Մանյակը և իր դուստրը սկսել են անցորդներին վաճառել անուշաբույր թեյաբույսերը: Սկզբում պոլիէթիլենային թափանցիկ փաթեթներով, հետո աղջիկներն առաջարկել են թղթե փաթեթներ պատրաստել: Ի վերջո մասնակցել են ծրագրի և նվեր ստացել արդեն ֆիրմային փաթեթներ՝ ամենաշատ վաճառվող թեյատեսակների՝ ուրցի, դաղձի, լորենու տերևների, հազարաթերթիկի ու մասուրի համար:

Մարիամը զբաղվում է փաթեթավորման և բիզնեսի առաջխաղացման գործով

Փաթեթավորման գործով Մանյակի դուստրը՝ Մարիամն է զբաղվում, որևէ մեկին չի վստահում, դա ամենակարևոր փուլն է: Կշռում է, նորից մեկ անգամ ստուգում և տեղադրում  տուփի մեջ: Մասնակցել է մի շարք դասընթացների և ծրագրերի՝ մարքեթինգի, բիզնես պլանների կազմման, էջերի վարման… Արդեն գրանցել են բիզնեսը և ունեն «Անհատ ձեռներեցի» իրավաբանական կարգավիճակ:

Համագործակցություն և վաճառք

Մանյակ Եգանյանը պատմում է, որ գյուղում ունենք վրանային հյուրանոց, որից արդեն առաջարկ են ստացել, որպեսզի իրենց թեյերը վաճառեն հյուրանոցում: Սեփականատերը հյուրանոցային ցանց ունի նաև Ռուսաստանում և առաջարկել է կնքել պայմանագիր և Լռենի ապրանքանիշի թեյատեսակներն արտահանել այնտեղ, հյուրերին հյուրասիրելու և վաճառելու նպատակով: Մինչև հիմա ամեն ինչ շատ սիրողական էր, հիմա արդեն ոգևորված են իրենց ֆիրմային փաթեթներով: Ներկայումս մոտ 30 տեսակի  թեյաբույսեր են հավաքում և հույս ունեն, որ գործընթացը հետագայում կընդլայնվի և կբերնդավորվեն նաև մյուս թեյատեսակները:

Թեյերը վաճառում են զբոսաշրջիկների, գյուղի հյուրտների վրա: Տեղում կազմակերպվում է թեյախմություն: Մանյակը պատմում է, որ երեկ 4 հյուր են ունեցել Գերմանիայից, թեյը պատրաստել են հենց իրենց մոտ, թարմ վիճակում: Համտեսել են, գնել ու իրենց հետ էլ տարել Գերմանիա:

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

  

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *