Տեղական քաղաքականություն

Ձեռագործ կաշվե իրեր և Վիլեն պապի Վիլիկյոր. Գոհար Թադևոսյան

   Գոհար Թադևոսյանն ամուսնու հետ երկու բիզնեսն է հիմնել, առաջինը՝ «Թեյնիկ» հակասրճարանը, որը Քովիդի պատճառով դադարել է գործել, իսկ երկրորդը՝ բնական կաշվե իրերի արտադրությունն է, արդեն իսկ բրենդավորված «Ավետիս» ապրանքանիշով:

Գաղափարից՝ արարում

   Շատ երկար ժամանակ բոլոր առումներով ճգնաժամի մեջ էինք, երբ մի օր Ավետիսը երազ տեսավ և առաջարկեց զբաղվել հագուստի վերամշակմամբ: Գաղափարը երկար ժամանակ քննարկեցին և հասանք կաշվե իրերի արտադրությանը: Արդեն 3-4 տարի գործում է կաշվե իրերի արտադրամասը և արդե ձեռք ենք բերել հաճախորդների մեծ բանակ:

«Կին ձեռներեց» եզրույթն ինձ համար վեհ է հնչում

Ինձ համար դժվար է ասել, որ ես կին ձեռներեց եմ, ինձ համար դա վեհ է դա հնչում, բայց ինձ արդեն այդպես են կոչում, իսկ ձեռներեցությունն իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցնում և իմ մտքերն անդադար բիզնես գաղափարների շուրջ են պտտվում:

Արտադրությունը և սպառումը

Մենք սըեղծում ենք ձեռագործ կաշվե իրեր: Կաշին, որն օգտագործում ենք, պրեմիում դասի է և ունի 15-20 տարվա կյանքի տևողություն: Ամբողջ տեսականին 100 տոկոս ձեռագործ է, այսինքն այն ամենն ինչ հնարավոր էր կարի մեքենայով անել՝ մենք շարունակում ենք ձեռքով անել, որը մարդիկ գնահատում են: Մեր հաճախորդները մարդիկ են, որոնք եզակի ոճ ունեն և սիրում են իրերով ընդգծել իրենց եզակիությունը, և մենք օգնում ենք նրանց այդ հարցում՝ «Ավետիսի» պատրաստած իրերով:

Աշխատանքի բաժանումը

Բուն արտադրական պրոցեսով զբաղվում է ամուսինս, այսինքն, կաշվի հետ աշխատելու բոլոր փուլերն անցնում են իր ձեռքի տակով: Վերջերս բավականաչափ ծանրաբեռնված ենք և ստիպված եմ լինում ես ևս կցվել այս աշխատանքին, բացի իմ հիմնական աշխատանքը, որը հիմնականում բիզնեսի առաջխաղացումն է, որը ներառում է ռազմավարությունը, մարքեթինգը, ֆոտոն, մի խոսքով այն ամենն, ինչ տեղի է ունենում բիզնեսի կուլիսներում:

Արտադրության փուլերը

«Այս պահին նախագծում և փորձում ենք ստանալ պայուսակ, որը կլինի թեթև և տարողունակ: Հիմա կարերի տեղերն եմ անում, որպեսզի Գոհարը շարունակի կարը: Երբ տեսնում ենք պատրաստի պայուսակը՝ հաճախ չենք պատկերցնում, թե ինչ փուլերով է այն անցել: Վերջերս մենք տեսնում ենք, որ մարդիկ նախընտրում են պրակտիկ պայուսակներ գնել, այինքն ավելի փոքր և հարմարավետ», ասում է Ավետիսը:

Դրամապանակը, որը փոքրիկ իր է, իր ետևում 7-8 ժամվա երկար և շատ սեր պահանջող աշխատանք է: Պայուսակների մոդելները մենք ենք նախագծում, օրինակ,  ունենք պայուսակ, որ մինչև 70-75 ժամ աշխատանք է պահանջում:

Շուկան

Փորձում ենք շուկան ուսումնասիրել ոչ միայն նրա համար, թե ինչպես դիրքավորվենք կամ ինչն է թրենդային, այլ որպեսզի այդպես չանենք, որովհետև մենք ուզում ենք մեր ոճը թելադրել: Ուզում ենք, որ մինիմալիզմը և ոչ պարտադրող ոճը դառնա մարդկանց սիրելի և պահանջված ոճը:

Ռիսկերը և պլանավորումը

Քանի որ մեքն արդեն մեկ բախվել ենք ֆորս-մաժորային իրավիճակի, որի արդյունքում բզնեսը դադարել է գոյություն ունենալ՝ հիմա փորձում ենք ամեն բան անել ապահովելու համար մեր գործի կայունությունը: Օրինակ, մեր կաշին հիմա ստանում ենք Իրանից, բայց եթե հանկարծ փակվի այդ ճանապարհը՝ մենք հնարավոր է հումքի հետ կապված խնդիրներ ունենաք: Հիմա փորձում ենք նոր գործընկերներ ձեռք բերել : Պլանավորում ենք նաև կոշիկներ ստեղծել, որոնք ևս կլինեն խիստ ոճային և հնարավորություն կտան, որպեսզի ոտքը ամբողջ մակերեսով բացված մնա և չձևոփոխվի: Մենք այդ ամենն արել ենք մեր ստեղծագործական աշխատանքից դրդված, բայց հիմա, երբ տեսնում ենք, որ արդեն կա պահանջարկ, կա սեր այս ամենի նկատմամբ հաճախորդների կողմից՝ մենք արդեն մտածում ենք խնդիրներ լուծելու մասին:

Մարտահրավեր նորաձևությանը

Մարդիկ սովորել են «Ֆասթ ֆեյշըն» կոչվածին՝ արագ նորաձևությանը, մի սեզոն ինչ-որ բան կրել ու թափել, որը բազում խնդիրներից զատ նաև բնապահպանական լուրջ վտանգներ է պարունակում և մենք փորձում ենք մեր արտադրանքով մարտահրավեր նետել արագ նորաձևությանը, մարդկանց համոզել, որ գնեն ավելի որակյալ ապրանք, թեկուզ մի քիչ ավել վճարելով, բայց դրանք իրենց կծառայեն մի ամբողջ կյանք:

Պապիկի Լիկյորը ապագայի բիզնես ծրագիր

Երբ պապիկի հետ զրույց ունեցա գործերիս մասին, հասկացա, որ իսկապես բիզնեսով եմ զբաղվում…

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *