Տեղական քաղաքականություն

«է՞տ են ուզում ժողովրդից, որ մնացած մարդիկ էլ մեռնեն»:Ազնվաձորցիները չեն ուզում միանալ Լեռնապատին (տեսանյութ)

Լոռու մարզի Ազնվաձոր գյուղն այդ անունն ստացել է 1991 թ-ին: Մինչ այդ եղել ադրբեջանաբնակ ու տարբեր անվանումներ ունեցել՝ Իբրահիմլի, Խանջաղազ, Գյոզալդարա: Ըստ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքի, ամենաքիչ՝ 33 բնակիչ ունեցել է 1831 թ-ին, ամենաշատ՝ 1091 բնակիչ 1979 թ-ին: Համայնքային իշխանությունների տվյալներով այժմ Ազնվաձորը շուրջ 550 բնակիչ ունի, մարզպետարանի պաշտոնական կայքում էլ 370 թիվն է նշված: 74-ամյա Մանուշակ տատը դժգոհում է գյուղում ոգղությունների առատությունից: Գյուղի ակումբը աղետալի վիճակում է, չունի նախակրթարան: Երեխաները կրթվելու, զարգանալու փոխարեն, դրսում են մեծանում: Լսել է, որ իրենց գյուղն էլ է խոշորացման տակ: Չափազանց դժգոհ է տարածքային անհարմարություններից: Ի՞նչ է մտածել մեր կառավարությունը, որ որոշել է մեզ միացնել Լեռնապատին: Առանց այն էլ վատ վիճակում է գյուղը, միավորվելուց հետո, ընդհանրապես կմոռացվի:«է՞տ են ուզում ժողովրդից, որ մնացած մարդիկ էլ մեռնեն»,- զայրացած ասում է նա: Համագյուղացիերի պես, գյուղապետ Նարեկ Հովսեփյանն էլ է դեմ խոշորացմանը: Ունի իր հիմնավորումները: Յուրաքանչյուր գործընթաց, այդ թվում և խոշորացումը, պետք է առաջին հերթին բնակչի շահը հաշվի առնի: Առանց լսելու մարդկանց, որոշել խոշորացնել, ճիշտ չէ: Բազմաթիվ հարցեր կան, որոնք պատասխաններ են ակնկալում: Հուսով է, որ առաջիկա քննարկումների ժամանակ վերջապես կիմանա՝ ինչու՞ են Վանաձորի փոխարեն, միանում Լեռնապատին:

 Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *