Տեղական քաղաքականություն

"Մոնթե" համատիրության նորընտիր նախագահ-կառավարիչ է ընտրվել Նազանի Սարգսյանը

Շուրջ 2 տարի Վանաձոր քաղաքի  《Մոնթե》 համատիրությունը չուներ նախագահ: Սեպտեմբերի 7-ից,  համատիրության կառավարիչ Սաշա Գոգինյանի մահից  մինչ օրս, համատիրություն ուղղած բնակիչների բազմաթիվ դիմում-բողքներն այդպես էլ մնացել են անպատասխան: Սեպտեմբերի 23-ին կայացած համատիրության առաջին ժողովից հետո էլ Վանաձորի համայնքապետարանից բողոք- գրություն էր ուղարկվել պետռեգիստրին՝ պատճառաբանությամբ, որ քվորում չի եղել և 《Լոռու մարզի համատիրությունների աջակցության կենտորն》 ՀԿ նախագահ Բերո Առաքելյանն իրավունք չուներ ժողով վարելու:
Ստեղծված անելանելի իրավիճակից դուրս գալու նպատակով ստեղծվել է 7 անձից բաղկացած նախաձեռնող խումբ: Բնակիչների 1/3-րդի պահանջով  հրավիրվել էր համատիրության արտահերթ ընդհանուր ժողով՝ մասնակցությամբ՝  36 շենքերի 36 լիազոր ներկայացուցիչների և համայնքապետարանի ներկայացուցչի, ով ձեռքի տակ չուներ և  այդպես էլ չներկայացրեց  լիզորված անձ լինելու իր փաստաթուղթը: 
Հրավիրված արտահերթ ընդհանուր ժողովի նպատակն էր ընտրել 《Մոնթե》 համատիրության վարչության նոր կազմ,  համատիրության վերստուգիչ հանձնաժողովի և նախագահի ընտրություն և կառավարչի նշանակում:  Արդյունքում արտահերթ ընդհանուր  ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Մեծի 21 շենքից, սեփականատեր Գայանե Գրիգորյանը,  քարտուղար՝ Կարեն Դեմիրճյան 16 շենքից, սեփականատեր  Գոհար Սարդարյանը: Քվորումն ապահովվեց, ժողովը կայացավ, արդյունքում ընտրվեց համատիրության վարչության և  վերստուիգիչ հանձնաժողովի նոր կազմը: Ներկաների միաձայն որոշմամբ համատիրության նախագահ- կառավարիչ ընտրվեց Նազանի Սարգսյանը, ով 2009 թ-ի ապրիլի 1-ից մինչև 2014թ-ն աշատել է Վանաձորի թիվ 11 թաղապետարանում, որի լուծարումից հետո' 《Մոնթե》 համատիրությունում: 
Համատիրության արտահերթ ընդհանուր Ժողովի ավարտին 《Մոնթե》 համատիրության նորընտիր  նախագահ-կառավարիչ Նազանի Սարգսյանը  համատիրության սպասարկման տարածքում գտնվող թվով 36 շենքերի 36 լիազոր ներկայացուցիչներից յուրաքանչյուրին տրամադրեց Բերո Առաքելյանի հեղինակած ՙՙՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ ԻՄԱՑԻՐ և ԿԻՐԱՌԻՐ ՕՐԵՆՔԸ՚՚  գրքույկը, ցանկություն հայտնելով, որպեսզի բոլորն ընթերցեն և տեղեկանան բնակիչ-համատիրությոն իրավունքների և պարտականությունների մասին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *