Տեղական քաղաքականություն

Ոչ մի կին առաջնորդ պատերազմ չի սկսում. Նինա Մամաջանյան

Նինա Մամաջանյանը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնում» է աշխատում, քաղաքացիական ակտիվիտ է, ներգրավված բնապահպանական և համայնքային տարբեր ծրագրերում:

Որքանո՞վ են կանայք ներգրավված որոշումների կայացման մեջ

-Համայնքում կանայք ամենուր են, բայց ոչ որոշումների կայացման մեջ: Այն ինչ ունենք հիմա՝ հիմնականում օրենքի ուժով է, այսինքն օրենքը պարտադրում է, որ լինեն կանայք ավագանում և միայն այդքանը: Ինչ վերաբերում է նրան, որ կինը մասնակցի հանրային քննարկումերի, որպես համայնքի բնակիչ՝ այդ երևույթը ցավոք, առայժմ մեզ մոտ չկա: Խնդիրը կայանումը է նրանում, որ միգուցե կինը տանը ծանրաբեռնված է տնային հոգսերով ու չի՞ կարողանում ներգրավվել: Միգուցե վախենո՞ւմ է այն մշակույթից, որ հիմա կա մեր համայնքում, այն է՝ որ կինն ինչ, քաննարկումներին մասնակցելն ինչ, կամ կինն ինչ, ինչ-որ ծրագիր անելն ինչ, կամ կինն ինչ, ակցիա անելն ինչ: Ես հիշում եմ, որ առաջին անգամ մասնակցեցի՝ նոր էի ամուսնացել, էլեկտրաէներգիայի թանկացմանն դեմ ակցիան էր: Վախվխելով տանն ասացի, որ ակցիա է մեր կազմակերպությունն անելու, ամուսինս ասաց՝ ես էլ կգամ: Ես զարմացել էի, քանի որ մեր միաջավայրում չկար այդպիսի մշակույթ, որ քիչ չի կինն է մասնակցում, դեռ ամուսինն էլ միանում է: Շատ դեպքեր կան, երբ կինը ակտիվ հասարակական կյանք է վարել, բայց ամուսնանալուց հետո ավարտվել է նրա «կարիերան»: Հանրային քննարկումներին մենք տեսնում ենք, որ կանայք մասնակցում են, բայց այդ կանայք կամ դպրոցի ուսուցչուհի են կամ համայնքապետարանի աշխատակից, բայց որ կինը գնա ինչ-որ խնդրով, խնդիրը բարձարացնի՝ այդպիսին չկա:

Որքանո՞վ են կանայք ներգրավված ՏԻՄ-երում:

-ՏԻՄ մարմիններին եթե լսում ենք՝ նրանք միշտ բաց են ցանկացած բնակչի համար, բայց քանի դեռ մարդկանց մասնակցությունը չի պահանջում օրենքը՝ այն թողնված է ինքնահոսի, որովհեև՝ «Դե չեկավ՝ չեկավ, հո չե՞նք գնալու տնից հանենք բերենք»: Ես մի անգամ հարց բարձրացրեցի այն մասին, թե արդյո՞ք բավարար աշխատանք տարվում է համայնքի բնակչի հետ, որ ինքը հետաքրքրվի և գա հանրային լսման: Համոզված եմ, որ կանայք լիարժեք մասնակցեն որոշումների կայացմանը՝ մենք չենք ունենա այն խնդիրները, որոնք հիմա ունենք: Մասմավորապես, աղբահանության, լուսավորության և շատ խնդիրների լուծում կնոջ մեկնաբանմամբ բոլորովին այլ կլինի:Կնոջ հայացքը պետք է և՛ համայնքի կառավարման մեջ, և՛ խնդիրների լուծման մեջ, և՛ պետության կառավարման մեջ, կնոջ հայացքն ուրիշ է՝ այն մոր հայացք է, գեղեցիկի հայացք է, հոգատարության հայացք է: Ոչ մի կին առաջնորդ պատերազմ չի սկսում, գուցե նրանից է, որ ինքը մայր է, նա խնդիրն ուրիշ կերպ է դիտարկում, նա այն տեսնում է իր տան տեսանկյունից:

Խոշորացված համայնքի խնդիրները:

-Համայնքների խոշորացումն արվեց հապճեպ, առանց երկար-բարակ մտածելու: Համայնքներում ներառվեցին բնակավայրեր, որոնք շատ հեռու են համայնքի կենտորոնից, հաշվի չառնվեցին խնդիրների նմանությունները, մշակույթները, զարգացման ուղղությունները: Ճիշտ կլիներ, օրինակ, զբոսաշրջային ուղղություն ունեցող բնակավայրերը ներառվեին մի բջջի մեջ: Արդյունքում նրանք կունենային հստակ մշակված զարգացման ծրագիր՝ ուղղված համայնքի զբոսաշրջության զարգացմանը: Գյուղատնտեսական, այգեգործական ուղղություն ունեցող բնակավայրերը կարեղ էին ներառվել մեկ այլ բջջի մեջ: Օրիանկ, Ալավերդի խոշորացված համայնքում ներառված են Կաճաճկուտը, Ճոճկանը, Շնողը և Մղարթը: Այս բնակավայերի խնդիրները լրիվ տարբեր են, տարբեր են խնդիրների լուծմանն ուղղված մարդկանց մտածելակերպը: Այսինքն, կաճաճկուտցին մտածում է, որ ինքն իր խնդիրները կարող է լուծել անասնապահությամբ, այն էլ սողանքային այդ գոտում,  մղարթեցին իր խնդիրների լուծումը տեսնում է միայն ջուր ունենալու մեջ, իսկ Շնողը այգեգործությամբ զարգացած բնակավայր է և կարելի է ասել՝ խնդիրներ չունի: Բյուջեն կազմելիս էլ եթե հավասարություն չի պահվում, ստացվում է, որ մի համայնքից հավաքագրածը դրվում է մեկ այլ համայնքի վրա և դա արեն անարդար է: Ամփոփելով պիտի ասեմ, որ խոշորացումն անելիս պետք է հաշվի առնվեր հեռավորությունը, մշակույթը, զարգացման ուղղությունները, որպեսզի չունենայինք այն, ինչ հիմա ունենք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *