Տեղական քաղաքականություն

«Որ մեռնեմ,1 ամիս հետո նոր կիմանան, որ Մոսոն չկա, գյուղում չի երևում»: Լոռու մարզի մոռացված գյուղերը. Նորամուտ, Դաշտադեմ (տեսանյութ)

Կյանք ճանապարհից այն կողմ կամ  Լոռու մարզի մոռացված գյուղերը. Նորամուտ և Դաշտադեմ

 

 

Նորամուտ գյուղ մեզ հաջողվեց հասնել Գուգլ տեղորոշման ծառայության միջոցով: Այստեղ ավելի շատ լքված տների ու շների հանդիպեցինք, քան մարդկանց: Մի պահ սկսեցինք կասկածել՝ արդյո՞ք ճիշտ ենք եկել: : Դեպի լքված իրականություն երկար ու արկածներով լի Ճանապարհին մեզ հանդիպած միակ ցուցանակը Մեղվահովիտինն էր: Այդ ճնշող մտորումների ու բնակիչների փնտրտուքի մեջ, մարդկային ձայն ենք լսում: Խորը շունչ քաշելով, որ այստեղ, այնուամենայնիվ, մարդիկ են ապրում, Մեսրոպ Հարոյանին ենք հանդիպում: Սկսում հարցուփորձ անել, թե ինչպես է հայտնվել Աստծո կողմից մոռացված այս վայրում: 30 տարի է՝ այստեղ է: Եկել, տնտեսություն է ստեղծել, անասուններ պահել ու իր իսկ խոսքով՝ ճարահատյալ մնացել: Այս գյուղը քարտեզի վրա չկա,-կատակում է:Դժվարություններն ու զրկանքները բնակիչներին գյուղից տարել են: Ցրտերն ընկնելուն պես 6 ընտանիք է մնում, ամառը՝ 12-ն են, այն էլ հիմնականում անասուն պահելու նպատակով են գալիս: Մարզպետարանի պաշտոնական կայքում էլ բնակիչները 27-ն են: Մարդիկ այստեղ ապրում են հանուն անասունների:- ասում է Մեսրոպը: Խոշորացումն այստեղ ոչինչ չի բերել: Չունեն գազ, ճանապարհներ, դպրոց, համայնքային կամ մշակույթի կենտրոնի մասին անիմաստ է խոսել: Քաղաքակրթության մասին բջջային կապն է հիշեցնում: Մեսրոպի տղան ամեն օր ոտքով կտրելով անցնում է շուրջ 5 կմ՝ հարևան Բլագոդարնոյեի դպրոց հասնելու համար: Ամենամեծ դժվարությունը ջրի բացակայությունն է, մնացածին մի կերպ կդիմանանք,-ասում են: Նորամուտի մասին կցկտուր տեղեկություններ գտանք Լոռու մարզպետարանի կայքում՝ 17 տնտեսություն՝27 բնակիչ: Զարմանալիորեն բնակիչների թվարկած խնդիրները ներառված չէին գյուղի հիմնախնդիրների ցանկում: Ընդամենը՝ գյուղ մտնող և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգում: Նորամուտը, որ կոչվել էլ Ղարաղալա, նախկինում ամբողջովին ադրբեջանաբնակ է եղել: 80-ականների վերջից բնակեցվել գետաշենցի փախստականներով: Մի քանի ընտանիքներ էլ սահմանակից Վրաստանի Ախալքալաքի շրջանի գյուղերից են եկել: Հարևան Մեղվահովիտի հետ՝ նախկինում Ղարահիսա, այժմ 1 վարչական միավոր են: Գյուղի ամենատարեցը Անիչկա տատն է: Մոր ու որդու հետ մի կերպ Գետաշենից փախել, Նորամուտում է ծվարել: Մայրն այստեղ է մահացել: Լավ տուն-տեղ են ունեցել, մրգաշատ այգիներ, ոչ մի բանի կարիք չի զգացել: Մեզ բերեցին,- ասում է գցեցին այստեղ ու ոչի մի պայման չստեղծեցին: 2 կովի ու 27.000 դրամ թոշակի հույսին է: Ամենօրյա հոգսերի մեջ խճճված՝ անգամ տարիքը չի հիշում: Ջրի խնդիրը նրան էլ տանջում: Պարզվում է Մեսրոպի քույրը՝ Նունեն ժամանակին Նորամուտի քաղակտիվիստն է եղել: Շարունակ ջրի հարցն է բաձրաձայնել, հանդիպելով համայնքային իշխանությունների քար լռությանն ու անտարբերությանը, հույսը կտրել է, իր գլխի ճարը տեսել: Խոշորացումից հետո Տաշիր գնալն ու խնդիրների մասին բարձրաձայնելն ավելի է դժվարացել: Մի քանի բնակիչներով գումար են հավաքել, պոմպ գնել ու հարևան գետից ջուրն են վերցնում: Հարկ ու տուրքը ժամանակին վճարում են, բայց ոչ վարչական ղեկավարին են տեսել, ոչ էլ որևէ աշխատանք: Դաշտադեմ ուղևորվում ենք դարձյալ Գուգլ տեղորոշման ծառայության օգնությամբ: Հասնում մեծ դժվարությամբ, որովհետև դաշտային ճանապարհից բացի, այստեղ հասնելու այլընտրանք պարզապես չկա: Գյուղամիջյան անանցանելի ճանապարհներով առաջ ենք շարժվում՝ հուսալով, որ բնակիչների կհանդիպենք: Ամենուրեք կիսաքանդ, ավերված ու լքված տներ, ավերակակույտեր: Մարդկային բանականությունը դժվարանում է ընկալել, որ 21-րդ դարում դեռևս նման գյուղերի կարելի է հանդիպել: Անահավատալին ակնհայտ է դառնում, երբ հեռվում մեքենա ենք նշմարում: Շարժվում տան ուղղությամբ: Եթե շունը չհաչար, մեր ներկայությունը դաշտադեմում այդպես էլ ոչ ոք չէր նկատի: Տանտերը դուրս է գալիս ու մեզ տեսնելով՝ զարմանում, թե ինչպես ենք հասել այստեղ, հետոլ էլ թե ՝վերջին անգամ ընտրության ժամանակ են իրենց հիշել, սովորել են մարդկանցից հեռու ապրելակերպին:

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *