"Տեղական քաղաքանություն" հաղորդաշարի շրջանակներում երկրորդ հեռուստաքննարկումը անցկացվեց Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության հետ: Ավագանու անդամները հարկ համարեցին նախ խոսել առաջին հեռուստաքննարկումից, որին ներկա էին ավագանու ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցության անդամները: Քննարկմանը մասնակցող քաղաքացիներն ու ՀԿ սեկտորի ներկայացուցիչները նույնպես ավագանու անդամներին հարցեր հղելու և առաջարկներով հանդես գալու հնարավորություն ունեցան: Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները խոսեցին կատարված աշխատանքներից եւ հավաստիացրեցին, որ առաջիկայում վանաձորցիները ուրախանալու բազում առիթներ են ունենալու: Ուղիղ հեռարձակումը հնարավոր է դարձել “Տեղական քաղաքականություն” հաղորդաշարի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն