"Տեղական քաղաքանություն" հաղորդաշարի շրջանակներում երկար բանակցություններից հետո կայացել է հեռուստաքննարկումը ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչների հետ: Ավագանու անդամները հրաժարվել են մասնակցել: Քննարկվել են երկրում տեղի ունեցած վերջին իրողություններով պայմանավորված Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված տեղական քաղաքականության ոչ օրինաչափ իրավիճակը: ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը կարծիք է հայտնել, որ տեղական մակարդակում ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ չունի համագործակցության որևէ պայմանավորվածություն, և ինքն է ընտրում իր գործունեության ուղղությունը: Առաջիկայում ՀՅԴ-ն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Քննարկմանը մասնակցել են նաև քաղաքացիներ, ովքեր կուսակցության անդամներին հարցեր հղելու հնարավորություն են ունեցել: Ուղիղ հեռարձակումը հնարավոր է դարձել “Տեղական քաղաքականություն” հաղորդաշարի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն