“Տեղական քաղաքանություն" հաղորդաշարի շրջանակներում հերթական հեռուստաքննարկումը նվիրված էր քաղաքացիական ակտիվ խմբի նախաձեռնությանը, որը ծնվել էր հաղորդաշարի շրջանակներում՝ ավագանու ՀՀԿ խմբակցության հետ քննարկման ժամանակ և մտել ավագանու օրակարգ: Քննարկումը նվիրված է տնակների բնակիչներին սեփականության իրավունքով հողատարածքի տրամադրման նախագծի հետ կապված հանձնաժողով ստեղծելուն: Հրավիրված ավագանու 5 խմբակցություններին ներկա են գտնվել միայն Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների խմբակցությունների անդամները: Հրավերը մերժել են ՀՀԿ, ՀՅԴ, ՀՎԿ խմբակցությունները: Քննարկմանը մասնակցում են նաև տնակների բնակիչները, նախաձեռնող խմբի անդամները և ՀԿ սեկտորի ներկայացուցիչները: Ուղիղ հեռարձակումը հնարավոր է դարձել “Տեղական քաղաքականություն” հաղորդաշարի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդմանը հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն