Տեղական քաղաքականություն

Վանաձորի Հայքի հրապարակում տեղի է ունեցել «Բերքի տոն 2018»-ը

«Բերքի տոն-2018»-ը, որն այս տարի էլ անցկացվել է Հայքի հրապարակում, կազմակերպման ձևաչափով չի տարբերվել 2017-ից. ողջույնի խոսքեր, ընթացիկ տարվա բերքատվության ցուցանիշներ, բարձր արդյունքներ արձանագրած համայնքների և անհատների պարգևատրումներ: «2018թ-ին գյուղատնտեսական ցուցանիշներով առավելագույն մակարդակ ապահոված մարզի լավագույն համայնք» վերջին 5 տարում 2-րդ անգամ ճանաչվեց Մեծ Պարնի համայնքը: 2018թ. ընթացքում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքի, մշակության աշխատանքները ագրոտեխնիկական կանոններով կատարելու, գյուղատնտեսական տեխնիկան և գործիքները բարեխիղճ պահպանելու համար Լոռի Բերդ համանքից Կառլեն Պողոսյանը ճանաչվել է մարզի լավագույն մեխանիզատոր: Սպիտակցի Նարինե Շիրոյանն էլ պարգևատրվել է գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և անասնաբուժասանիտարական միջոցառումների լիարժեք իրականացման համար: Այս տարի Բերքի տոնը անցկացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համաֆինանսավորմամբ: Միջոցառմանը եղել են նաև գեղարվեստական կատարումներ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *