Տեղական քաղաքականություն

Վարկերի տոկոսները բարձր են ներդրումներ անելու համար. Վահրամ Բեժանյան

«Արիմա» հյուրատունը Վահրամ բեժանյանը հիմնադրել է մոր հետ, հյուրատանը կից ստեղծում է կարի ֆաբրիկա, իսկ գյուղացիներին աջակցում է ժամանակակից գյուղտեխնիկա տրամադրելով: Վահրամն ասում է, որ Դսեղը շատ մեծ պոտենցիալ ունի, որովհետև Դսեղ այցելողները կարող են 4-5 օր առանց ձանձրանալու ապրել: Դսեղը նաև կենտրոն է, որտեղից կարող են գնալ Հաղպատ, Սանահին, Դիլիջան, Ստեփանավան ու ետ գալ: Շատ զբոսաշրջիկներ գալիս են Դսեղ, այստեղից գնում են Թբիլիսի: Վահրամն ասում է, որ բիզնեսի այս ճյուղն իր համար հոբբի է, շատ չի կենտրոնանում, իր համար բավական է, որ մարդիկ գալիս են ու բավականություն ստացած հեռանում:

Հյուրատնային բիզնեսի գաղափարը

Գաղափարը մայրիկինս է, 2011-12 թվականներից հյուրատունը գործել է: Քանի որ մայրս գյուղապետարանում է աշխատել, շատ հյուրեր են եկել, սրտաբաց ընդունել է մեր տանը: Հետագայում առաջացել է հյուրատուն ստեղծելու գաղափարը և մեր տունը որպես հյուրատուն սկսել է աշխատել:

Հյուրատնային բիզնեսը որպես տնտեսության զարգացման ճյուղ

Հյուրատնային բիզնեսը Դսեղում և տարածաշրջանի մի քանի գյուղերում շատ լավ զարգանում է: Ավելի լավ կարող է լինել, եթե մարդիկ ավելի գրագետ վարեն բիզնեսը, դասընթացների մասնակցեն, իմանան հյուրին ինչպես ընդունել, ինչպես շփվել, գնային առաջարկները, ամեն բան համապատասխանի հյուրատանը և հյուրերի հնարավորություններին: Դե, պետության կողմից էլ եթե լինեն ներդրումներ, նպաստեն զարգացմանը՝ դա ավելի հետաքրքիր կլինի, որովհետև մարդիկ կան, որ ունեն ինչ-ինչ հնարավորություն, բայց կարելի է դա զարգացնել և դարձնել մեծ հնարավորություն:

Վարկերի տոկոսները բարձր են ներդրումներ անելու համար

Նախկինում մեր տունը USAID-ի ծրագրով երկու անգամ վերանորոգվել է, սանհանգույցը ենք արդիականացրել, կահույք ենք գնել: Ինչ վերաբերում է վարկով ներդրում անելուն, ապա ներկա պահին տոկոսներն այնպիսին են, որ ձեռք չի տալիս, եթե ցածր լինեն՝ կարելի է, ինչո՞ւ չէ:

Ներքին և արտաքին զբոսաշրջություն

Նախկինում ավելի շատ ներքին տուրիզմն էր զարգացած, իսկ վերջին 2-3 տարիներին կան նաև արտասահմանից եկողներ, հիմնականում՝ ռուսներ և ուկրաինացիներ: Բացառություն չեն նաև ավելի հեռվից եկողները, Ֆրանսիայից, Չիանաստանից էլ ենք հյուրեր ունեցել:

Հյուրատան գրավչությունը

Մեր հյուրատան գրավչությունը առաջին հերթին կայանում է նրանում, որ մենք տունն ամբողջությամբ տալիս ենք հյուրերին և նրանց հետ չենք ապրում, բայց գյուղում կան հյուրատներ, որ տան տերերը հյուրերի հետ նույն հարկի տակ են ապրում: Դա իմ կարծիքով այնքան էլ նորմալ չէ, մարդն ազատ չի զգում իրեն: Երկրորդ, մենք հյուրերի համար անվճար կազմակերպում ենք նաև տեսարժան վայրերի զբոսաշրջություն. «Ծովեր» լիճ, եկեղեցենիներ, Հովհ. Թումանյանի թանգարան…

Կարի ֆաբրիկա և նոր աշխատատեղեր

Բացի հյուրատնային բիզնեսը կան ևս մեկ երազանք, որ հյուրատան 1-ին հարկում լինի կարի ֆաբրիկա և դդսեղցիների համար մոտ 30-35 աշխատատեղ կապահովենք ես և կինս…

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *