Անցած գարնանը՝ ապրիլին, Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։ Համաձայն փոփոխության, 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։
Հայաստանում տարեկան մոտ 12 տոննա պոլիէթիլենային տոպրակ է սպառվում։ Դրանց և՛ արտադրությունը, և՛ սպառումը վնաս են հասցնում շրջակա միջավայրին, ասում է Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը։ Լուսինե Ավետիսյանի խոսքով՝ պոլիէթիլենային տոպրակներին այլընտրանք կարող են լինել կենսաքայքայվող տոպրակները և էկո պայուսակները։ Օրենքի փոփոխությունը պոլիէթիլենային տոպրակ արտադրողների սրտով չէ։ Կառավարությունը նրանց առաջարկել է անցնել կենսաքայքայվող հումքով արտադրության, արձագանք դեռ չկա։
0 Մեկնաբանություն