Մունետիկ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՆՈԹԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՆՈԹԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ

Նախընտրական Վանաձորում հին ու ծանոթ պատմությունները շարունակվում են, որոնք անգիր գիտեմ դեռ 1995 թվականից : Այս ՏԻՄ ընտրություններին կարծում էի, որ նոր ընտրական օրենսգրքի, նոր ընտրակարգի պարագայում ինչ-որ նոր, հետաքրքիր քաղաքական քարոզարշավ կկազմակերպվի այնուամենայնիվ: Կարծելս քիչ է, համաձայն եմ, բայց հետաքրքրությունս ձեւավորվել էր հենց նոր ԸՕ համատեքստում, ըստ որի՝ վանաձորցիներն այլեւս ՏԻՄ ընտրություններին կգնան որպես այս կամ այն քաղաքական ուժի երկրպագուներ: Սա իհարկե, դրական է, որովհետեւ եթե նախկինում ՏԻՄ ընտրություններին Վանաձորում միայն անհատներն էին մրցակցում, միեւնույն է՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը հենց իշխողի դիրքերից էր մասնակցում մրցապայքարին: Գաղտնիք չէ, որ այսօր հին ու ավանդական մեթոդների գործադրումը ետ է մղում քաղաքակիրթ պայքարի հնարավորությունը քաղաքական ուժերի միջեւ. ցանկացած նոր՝ հնի արտացոլումն է սկզբունքով: Իմ կողմից արձանագրած նորությունն առայժմ հետեւյալն է. Իշխանությունը մեծ դժվարությամբ կյանքի կոչեց նոր Սահմանադրությունը, սակայն ստացվում է, որ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին իշխանության առաջին խոչընդոտը Վանաձորում հենց նոր Սահամանադրությունն է ու նոր ընտրակարգը՝ կուսակցությունների մրցապայքարը, որտեղ իշխանությունը ուզած-չուզած մասնակցում են ՀՀԿ բրենդով, որն ամենից շատն է խանգարում ՀՀԿ 1-ին համարին: ՆԱՐԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *