Մունետիկ

34 ՏԱՐԻ ԱՆՑ, Ժ. 11:41-ԻՆ՝ «ՀԻՇԱՏԱԿ»

Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում դասական երաժշտության հնչյուններ են թևածում, Վանաձորի կամերային նվագախումբն է, «Հիշատակ» խորագիրը կրող համերգ՝  նվիրված է 88-ի մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին:

Լեփ-լեցուն դահլիճը մեծ խանդավառությամբ ունկնդրեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար, մաեստրո Ռուբեն Ասատրյանի խմբավարմամբ՝ Կոմիտասի, Բաբաջանյանի, Սաթյանի, Մանսուրյանի, Դավիթ Մնացականյանի և մեր համաքաղաքացի կոմպոզիտոր՝ Հայկուհի Հակոբյանի ստեղծագործությունները:

Վանաձորի կամերային նվագախմբի հետ հանդես եկավ հայտնի երաժիշտ, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար՝ Անդրեյ Բարանենկոն՝ կատարելով հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգից հետո կամերայինը մեկնեց Երևան, մասնակցելու հայտնի դիպլոմատ-երաժիշտ Դավիթ Մնացականյանի կազմակերպած մեծ սիմպոզիումին: Սիմպոզիումի երաժշտական մասը պիտի ապահովի Վանաձորի կամերային նվագախումբը՝ մաեստրո Ռուբեն Ասատրյանի խմբավարմամբ:   

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *