Մունետիկ

70-ականներին այս շենքը զարդարում էր եվրոպական ամսագրերի շապիկները. Վանաձորի կենտրոնական հանրախանութի շենքը արդիականացվում է

Վանաձորի կենտրոնական հանրախանութի (Կլոր Ունիվերմագ) արդիականացման նախագիծ:
70-ական թվականներին այս շենքը զարդարում էր եվրոպական ճարտարապետական ամսագրերի շապիկները: Շենքի արդիականացումն ու վերօգտագործումը կվերակենդանացնի Կիրովական-ի ճարտարապետական կերպարը:
հ.գ. բազմաթիվ անհատական նամակներին պատասխանեմ այստեղ՝ արդիականացումից հետո ի՞նչ գործառույթ է ունենալու շենքը
Շենքում գործելու է որպես IT-ի կենտրոն՝ մի քանի ընկերությունների համար, նախատեսված է ուսումնական հատված՝ ոլորտի մասնագետներ պատրաստելու համար, կոնֆերանս դահլիճներ, տանիքում՝ բաց և փակ ռեստորան (food court), բառ (rooftop) և լողավազան, նկուղում՝ սպորտ, հրաձգարան..  իսկ ավելի մանրամասների համար ավելի ճիշտ կլինի ուղիղ հարցնեք շենքն արդիականացնելու գաղափարի հեղինակին Krist Marukyan, ով արդեն մեծ փորձ ունի սկզբից-վերջ շինարարություն կազմակերպելու ու հրաշալի կառավարելու:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *