Մունետիկ

Աբելյանական հարկի ներքո հիշել ու մեծարել են տաղանդաշատ Հրաչյա Սարուխանին

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՀ Գրողների միության, Մշակույթի նախարարության և աբելյանցիների համատեղ ջանքերով տեղի է ունեցել "Դրախտ և դժոխք" խորագրով հոբելյանական երեկոն՝ նվիրված հայ նշանավոր բանաստեղծ Հրաչյա Սարուխանի ծննդյան 70 ամյակին: Գրչակից ընկերները հիշել ու մեծարել են ավագ գրչեղբորը: «Սարուխանը կապրի այնքան, որքան կապրի նրա պոեզիան, իսկ նրա պոեզիան արդիական է՝ բոլոր ժամանակների համար»,- նշել է Հայաստանի Գրողների միության Լոռու բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը: Բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանն էլ այսպես է բնութագրել Սարուխանին. «Մարդ, որ ունի համաշխարհային գրականության ու արվեստի խոր իմացություն, գեղագետի հղկված ճաշակ, սեփական ստեղծագործության հանդեպ ահավոր պահանջկոտ է և իր գրած ամեն մի բառ ու տողի նկատմամբ խիստ բծախնդիր: Իր վարքը՝ արբեմոլի բոհեմիկ, անկանոն կենցաղից մինչև ասկետի սակավապետ»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *