Մունետիկ

Աղմկահարույց դատավարություն Վանաձորում (տեսանյութ)

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների՝ ենթադրյալ կաշառք ստանալու, կաշառք տալու եւ պաշտոնական դիրքը ենթադրաբար չարաշահելու դեպքերի առթիվ դատական նիստն սկսվեց ամբաստանյալ Էդվարդ Քառյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանի միջնորդությամբ՝ որոշում կայացնել կամ ստորագրությամբ չբացակայելու, կամ գրավով ազատելու: Ներկայացվեցին մի շարք փաստարկներ, որոնք նախորդ միջնորդությանը չկային՝ մասնավորապես ԱԺ «Ելք» խմբակցության երեք պատգամավորների՝ Էդմոն Մարուքյանի, Գևորգ Գորգիսյանի և Հայկ Կոնջորյանի նամակ-երաշխավորագիրը, որում հստակ երևում է, որ Քառյանի անձի նկատմամբ նրանք բարձր կարծիք ունեն, ճանաչում են որպես հարգված ու հավասարակշռված մարդու, ավելին՝ աշխատանքի ընթացքում ամբաստանյալը մշտապես դրսևորել է իրավական գործելաոճ՝ ծառայություն մատուցելով պետությանը: Մյուս հիմնավորումը Վանաձորի թվով 208 բնակիչների դիմում-բնութագիրն էր մեղադրյալի մարդկային ու բարոյական որակների մասին հիշատակությամբ: Ռուբեն Հակոբյանը հատուկ ընդգծեց, որ այս բնակիչների կարծիքը հաշվի չառնելը կնշանակի՝ հաշվի չառնել հանրության կարծիքը, ինչը նոր Հայաստանի գաղափարախոսության հետ անհամատեղելի է:

 

1 Մեկնաբանություն

  1. Էդվարդ Քառյանը ազնիվ,բարեկիրթ, անշահախնդիր,օրենքը հարգող և օրենքի շրջանակներում գործող աշխատակից է եղել։

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *