Լրագրող Էդվարդ Արզումանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է թաղամասի փողոցների անմխիթար վիճակին:
Ու սա մի ամբողջ թաղամաս տանող գլխավոր ու միակ ճանապարհն է, որտեղով ամեն առավոտ երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում, մեծերը՝ աշխատանքի: Էս ճանապարհով են տարբեր քաղաքներից ֆուտբոլ նայելու գալիս հարյուրավոր երկրպագուներ։ Ախր դժվար չի էս անտերը գոնե հարթեցնելը, դժվար չի մի քանի մեքենա խիճ ու ավազ բերել լցնելը։ Դժվարը ցանկությունն ա՝ համապատասխան կառույցների կողմից։ Հուսամ համայնքապետարանն ու համայնքի ավագանին կարձագանքեն։
Ու էս հրաշալի պատկերը միակը չէ, որ զարդարում է թաղամասը։ Կուտաված աղբի ու գերեզմաններից հեռացված ծաղկեպսակների ֆոնին են ֆուտբոլասերները դիտում խաղերը։





0 Մեկնաբանություն