Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այսօր կայացած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու վերաբերյալ, իրենց համար սպասելի էր և չի զարմացնում։«Այս որոշումը սպասելի էր։ Դատավոր Աննա Դանիբեկյանից արդարադատություն սպասելը միամտություն է, հերթական ապօրինի որոշումն է»,- ասաց նա։ Լևոն Քոչարյանը նշեց, որ մարզերում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության համար իրականացված
ստորագրահավաքը լավ է անցնում, չի համապատասխանում մամուլում ներակայացված լուրերին։
«Մամուլում ինչ ասես մեր ընտանիքի հետ կապված, ինչ ստոր բան ասես, որ գրվել է։ Ես անցած անգամ հարց տվեցի՝ ո՞վ է պատասխան տալու այն ստի և կեղծիքի համար, որ կատարվել է մեր ընտանիքի հանդեպ, ինչ-որ մեկը պետք է լինի՞, թե չէ։ ժամանակին մենք չենք արձագանքել, որովհետև չենք հավատացել, որ սուտն ու կեղծիքը կարող է մտնել մարդկանց մեջ, հիմա տեսնում ենք, որ սուտն ու կեղծիքը իր գործն արել է»,- ասաց նա։
0 Մեկնաբանություն