Մունետիկ

«Ապրելու Երկիրը» խորհրդակցում է ընդդիմադիր ուժերի հետ համայնքապետ առաջադրելու օրակագի շուրջ

   Վանաձորի ավագանու  «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է կուսակցության հայտարարությամբ։

       Սիրելի՛ ժողովուրդ, Վանաձոր համայնքի հարգելի բնակիչներ

Ինչպես գիտեք, 05.12.2021թ․ Վանաձորում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հերթական պարտությունն էր կրել, իսկ ոչ իշխանական ու ընդդիմադիր ուժերը հավաքել էին ընտրողների 75%-ի ձայնը։

Սակայն, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ՔՊ-ն, օգտվելով լիազորություններից ու դիրքից, ձերբակալեց ամենաշատ ձայն հավաքած ընդդիմադիր թեկնածուին՝ հասկանալով, որ կորցրել է իշխանությունը Վանաձորում։ Ավելին, համայնքապետ ընտրելու նպատակով գործի դրվեց ավագանու լիազորությունների կասեցման մեխանիզմը, և Նիկոլ Փաշինյանը նշանակեց համայնքապետի պաշտոնակատար մինչև դատական գործընթացի ավարտը, որը ձգվեց 4 տարի։

Բայց կարծես ավարտվում է Վանաձորյան այս ոդիսականը․ դատարանն այսօր ամբողջությամբ վերացրեց նիստ գումարելու արգելքը (վճռից հատված՝ մեկնաբանություններում)։

Այլ կերպ ասած՝ Վանաձորի ավագանին վերջապես կարող է իրականացնել ընտրողների կողմից իրեն վերապահված իրավունքը՝ ընտրել համայնքապետ, որի աթոռը մինչև այժմ բռնազավթված էր իշխանության կողմից։

«Ապրելու Երկիր» կուսակցությունը հայտարարում է, որ սկսում է խորհրդակցություններ ընդդիմադիր ուժերի հետ համայնքապետ առաջադրելու հարցով և հանձնառու է Վանաձոր համայնքը ազատագրել ՔՊ-ական լծից ու ազդեցությունից։

Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ հայտարարություններով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *