Մունետիկ

Բնակիչներն ահազանգում են.Դեբեդ գետը պոչանքներ են լցվում

Շնողի և Ախթալա համայնքների բնակիչները ահազանգել են, որ Դեբեդ գետը Շնող-Քարկոփ հատվածում այսօր այդպիսի գույն ունի: Հնարավոր է, դեպի Դեբե դ գետ արտահոսք կա Նահատակ պոչամբարից, հնարավոր է այլ պատճառ է, որը պետք է պարզի ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը,  պարզել ոչ թե գալ ու ասել, որ գույնը արդեն պարզված է։ Վերջին շաբաթների ընթացքում արդեն մի քանի անգամ Ախթալայից մինչև Քարկոփ գետափնյա այգիների տերերը ահազանգել են, որ գետը կաթնագույն է լինում, խառնված թափոններով։ 
Այո հարգելի պատասխանատուներ, ամենօրյա ռեժիմով մոնիթորինգի կարիք կա, մարդիկ վնաս են կրում, սոցիալական և առողջապահական։ Ծառերը չորանում են, ծանր մետաղները ներթափանցում են մրգերի մեջ և այն դարձնում անպիտան։ Բազմիցս ասել եմ, տասնյակ գյուղեր են այդ ջրերով ոռոգում իրենց այգիները։ 
Մարդիկ վարկեր են վերցրել, այգիներ գցել, պարտքերի տակ են, ով է պատասխան տալու իրենց պատճառված և պատճառվող վնասների համար,-իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան-բնապահպան Օլեգ Դուլգարյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *