Մունետիկ

Դասասենյակ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Մոսոյանի և Արթուր Մանուկյանի (տեսանյութ)

Վանաձորի թիվ 1 դպրոցի ռազմագիտության դասասենյակը վերջերս է հիմնանորոգվել՝ 2020-ի 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի 2 շրջանավարտների՝ Դավիթ Մոսոյանի և Արթուր Մանուկյանի անունով կոչելու սուրբ նպատակով։ Դասարանը կծառայի դպրոցում էլ ավելի արդյունավետ դարձնել ռազմահայրենասիրական կրթությունը։ Բարերարը, ով չի ցանկացել ներկայանալ, մեծագույն ներդրում է ունեցել այս սուրբ գործում: Գաղափարն իրագործելիս անմասն չի եղել նաև դպրոցի ողջ կազմը: Մասնակցությունն են ունեցել բոլորը՝ ով ինչով կարողացել է։ Հերոս զինվորների՝ Արթուրի և Դավիթի ծնողներին է վերապահվել դասասենյակի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրելու պատիվը։ Դասասենյակի ներսում հերոսների սուրբ անկյունն էին հսկում ապագա զինվորները, իսկ հրեշտակները, պատմում ու գովերգում հերոսացած եղբայրների սխրանքներն ու մարտական ուղին։ Անցյալի վերհուշն էր թևածում սենյակում. տղաների մասին պատմություններն, ինչ խոսք, շատ էին, բայց նրանց մասին խոսելիս ուսուցիչներն առաջին անգամ դժվարանում էին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *