Երեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ը, խանդավառությամբ նշվեց Վանաձորում: Միջոցառումների շքերթը մեկնարկեց Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի բակից: Երեխաներին շնորհավորելու էին եկել հեքիաթների հերոսները` թագավորն ու թագուհին: Կավճանկարչություն, երգեր ու ասմունք, խաղ-մրցույթներ և այս ամենն օրվա հերոսների՝ երեխաների համար: Երեխաներն ակտիվորեն մասնակցում էին միջոցառմանը, նրանցից շատերը կիսվեցին նաև երազանքներով: Բարձր տրամադրություն էր նաև Սոխակյան տպագրատանը: Քաղցրավենիք, բարձր տրամադրություն ու հաճելի երաժշտություն: Խաղ-մրցույթներ, որ տպագրատունը նախաձեռնել էր փոքրիկների համար: Սոխակյանցիները ջանք ու եռանդ չէին խնայել, որ բոլոր բալիկներն իրենց մոտից հեռանան անմոռաց ու վառ տպավորություններով:
0 Մեկնաբանություն