Լոռու մարզպետարանից տեղեկացնում են, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ հատվածում՝ Բազում գյուղի տարածքում, տեղի ունեցած ձնահյուսի հետ կապված Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ անմիջապես դեպքի վայր են մեկնել մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և Լոռու մարզպետարանի մասնագետներ։
Այս պահին նշված վայրում են նաև Լոռու մարզի փրկարարական վարչության և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները, ովքեր իրականացնում են համապատասխան գործողություններ։
Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել հատուկ տեխնիկա մաքրման աշխատանքներն իրականացնելու համար։ Մոտակա րոպեների ընթացքում կմոտեցվեն նաև այլ տեխնիկական միջոցներ՝ մեծ ծավալի ձնահոսքը հնարավորիս արագ կերպով հեռացնելու նպատակով։
Տեղեկացնենք նաև, որ ժամը 17։00-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը (Բազումի տարածք) ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է։
Նշված ավտոճանապարհը մարդատար տրանսպորտային միջոցները կարող են շրջանցել Ստեփանավան-Յաղդան-Օձուն ճանապարհահատվածով։
0 Մեկնաբանություն