ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով երկրում, մասնավորապես սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը պահանջում ենք ՀՀ իշխանություններից.
1. ՀՀ Տավուշի մարզի շփման գծից ՀՀ զինված ուժերի դուրս բերմանը զուգահեռ՝ դուրս բերել նաև Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանական զինված ստորաբաժանումները, որից հետո միայն կատարել սահմանագծում և սահմանազատում: Վստահ ենք, որ հակառակ դեպքում, Ադրբեջանը դուրս չի գալու իր կողմից օկուպացված ՀՀ տարածքներից, որն ապացուցվել է մեր ժողովրդի բազմադարյան պատմության արդյունքում:
2. Դատապարտում ենք ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները, հաշվի առնելով այն իրողությունը, որ ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց է, և որի ստեղծման առաքելությունն է ՀՀ սահմանների պաշտպանությունը և հայ ժողովրդի արժանապատիվ գոյության ապահովումը:
ԵԿՄ Վանաձորի բաժանմունքի խորհուրդ
23.04.2024 թ.
0 Մեկնաբանություն