Վանաձորի թիվ 4 դպրոցի 3-րդ դասարանում տեխնոլոգիայի դասաժամ է: Էմմանուել և Լեոն Գալստյանները դասընկերներին են ներկայանում պլաստիլինե աշխատանքների առաջին անհատական ցուցահանդեսով: Թիվ 4 դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը նույնպես ներկա էր: Տղաներն այլ նախասիրություններ էլ ունեն. նկարում են, սիրում են կավագործությունն ու խեցեգործությունը: Առաջիկայում եղբայրները որոշել են նաև կավից ֆիգուրներ պատրաստել:
0 Մեկնաբանություն