Մունետիկ

Ընտրության արդյունքների վերահաշվարկ՝ Վանաձորի թիվ 23/38, 23/46, 23/50 ընտրատեղամասերում

Վանաձորի թիվ 23 տարածքային հանձնաժողովի անդամների մոտ թիվ 23/38, 23/46 և 23/50 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրություններն ուսումնասիրելուց հետո, ծագել են արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ կասկածներ, այդ նպատակով սեփական նախաձեռնությամբ իրականացրել են արդյունքների վերահաշվարկ: Վերահաշվարկի արդյունքում թիվ 23/38 ընտրատեղամասում հանձնաժողովն արձանագրեց, որ քվեարկությանը մասնակցել է 901 ընտրող, մինչդեռ ԿԸՀ-ին տրամադրած արձանագրությամբ նշվում է 905, ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների և ընտրողներից ստացած կտրոնների ընդհանուր թիվը վերահաշվարկի արդյունքում կազմել է 903՝ ներկայացված 906-ի փոխարեն: Տեղամասային հանձնաժողովի անդամները թվային անճշտությունները պայմանավորում են տեխնիկական խոտանով: Վանաձորի թիվ 23/46 տեղամասում էլ ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների թիվը գրվել էր 700, վերահաշվարկի արդյունքում արձանագրվեց 699: 3 հատով պակաս էր ստացվել նաև դրոշմանիշների քանակը: Թվային այլ անհամապատասխանություն չգրանցվեց: Վանաձորի թիվ 23/50 ընտրատեղամասում էլ քվեատուփը բացելուց հետո հայտնաբերվել է 2 կտրոն, որը վերահաշվարկի ժամանակ առձեռն ներկայացվել է թիվ 23 տարածքային հանձնաժողով: Այստեղ 1 ընտրողով ավել էին ստացել նաև քվեարկության մասնակիցների թիվը, պետք է կազմեր 937: Թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը նշեց, որ վերոնշյալ վրիպակները շտկվող են. թվային նոր փոփոխությունները համակարգ կներմուծեն էլեկտրոնային եղանակով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *