՛՛Երկիր Ծիրանին՛՛ մերժում է ՛՛սատանայի բանաձեւն՛՛ ու ՛՛ընդվզում՛՛:
՛՛Երկիր Ծիրանի՛՛ կուսակցությունը համահայկական մեծ ընդվզումը կազմակերպելու համար Գյումիրում հավաք և երթ իրականացնելուց հետո շարժվեց Վանաձոր` շարունակելու իրազեկման ակցիան: ՛՛Վանաձոր ընդվզի՛ր՛՛ կոչերով, ՛՛Ընդվզի՛ր՛՛ և ՛՛Մերժի՛ր սատանայի բանաձևը՛՛ պաստառներով եւ քննադատական ելույթներով կուսակցության մի քանի անդամներ այստեղ նույնպես շրջեցին քաղաքի փողոցներով և հորդորեցին ընդվզել՝ վերականգնելու բոլորի ոտնահարված իրավունքները:
0 Մեկնաբանություն