Մունետիկ

ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի ակտիվ մասնակցությունը միջազգային գիտաժողովին

         Երևանում կայացավ «Արդի հայ դրաման» միջազգային գիտաժողով, որին մասնակցեցին ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը և նույն բուհի դասախոս, գրականագետ Կարեն Մանուչարյանը:

«Պետք է առանձնահատուկ նշեմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ՎԱՆԱՁՈՐԻ մասնաճյուղի մասնակցությունը, - իր հարցազրույցում նշեց արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանը, - արդի հայ դրամատուրգիայի մասին ահագին լուրջ, խորքային, գիտական բարձր մակարդակի զեկուցումներով հանդես եկան նրանք: Շատ խորությամբ գրականագիտական քննության էին առել վերջին տասնամյակում ստեղծված հայ դրամատուրգիայի անկառու օրինակները»:  Արվեստաբան Ա. Ասլիբեկյանը գիտաժաղովում խորին շնորհակալություն հայտնեց Էլֆիք Զոհրաբյանին՝ «գիտական բարձր մակարդակով, ինքնատիպ զեկուցումով»՝ հավելելով, որ հայ դրամատուրգիայի մասին այսպիսի խորքային ուսումնասիրություն չի եղել վերջին տասնամյակում», իսկ, ըստ նրա, Կարեն Մանուչարյանը «հայտանգործություն» էր: Գիտաժողովին մասնակցում էին զեկուցողներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Լեհաստանից և այլն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *