Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց՝ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է Վանաձորի ևս 1 բնակիչ: Նա ևս փետրվարի 13-ի տարեդարձի խնջույքի մասնակիցներից է, որից հետո 10-ը մարդ հոսպիտալացվել էին ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով։
Այսպիսով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է 11 մարդ: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 4-ի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ հարուցիչը:
ՀՀ առողջապահության նախարարություն
0 Մեկնաբանություն